• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում փարիզամերձ Կլամար քաղաքում

21 ապրիլի, 2023

Ապրիլի 21-ին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կլամար (Clamart) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված արարողությանը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո հայտարարվեց լռության րոպե։

Խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի առաջին փոխնախագահ Ռոժե Կառուչին, Կլամարի քաղաքային խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները։ Ծաղկեպսակներ խոնարհվեցին նաև Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի, Իլ-դը Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի, Օ-դը-Սեն դեպարտամենտի պրեֆեկտուրայի ղեկավար Լորան Օտիոյի անուններից։ Հոգևորականների կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդիե Բերժեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Վարդուհի Սահակյանը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, Կլամարի բնակիչները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: